Ծանրամարտիկները հաջողություններ են գրանցում

Հայաստանի մինչև 20 և 23 տարեկանների հավաքականներն նվաճել են երկամարտի 6 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել։

SputnikԱրմենիայի  փոխանցմամբ՝ մինչև 20 տարեկանների տղաների պայքարում Պետրոս Պետրոսյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ երկամարտի 360 կգ արդյունքով (160+200)։ Պետրոսյանը նաև փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։

Աղջիկների մինչև 20 տարեկանների մրցաշարում 87 կգ քաշային Մերի Թումասյանը երկամարտի 205 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ նույն քաշային կարգում հանդես եկող Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 203 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Մերին պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալին է արժանացել՝ գլխավերևում պահելով 92 կգ կշռող ծանրաձողը։

Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 20 և 23 տարեկանների հավաքականներն նվաճել են երկամարտի 6 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print