Դատարանը մեղավոր է ճանաչել Դոնալդ Թրամփին

ինգշաբթի օրը Նյու Յորքում ժյուրին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերը կեղծելու համար՝ նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելիս։

Թրամփը մեղավոր է ճանաչվել բոլոր 34 կետերով։ Նա դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախկին նախագահը, ով երդվյալ ատենակալների կողմից դատապարտվեց հանցագործության համար:

Դատավոր Խուան Մերչանը հայտարարեց, որ դատավճիռը նշանակված է հուլիսի 11-ին։ Այսպիսով, այն տեղի կունենա Հանրապետականների ազգային համագումարից չորս օր առաջ, որը կանցկացվի հուլիսի 15-18-ը Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում։ Այնտեղ Թրամփը պետք է պաշտոնապես հաստատվի որպես նախագահի հանրապետական ​​թեկնածու։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print