ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ:
Մարզպետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մարզպետարանի ներկայացուցիչները ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացրեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները։
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելեցին նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: