ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պրահայում քննարկում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակում։
ԱՄՆ պետքարտուղարության տվյալով՝ Բլինքենի և Ֆիդանի օրակարգում են եղել Գազայի հատվածում հրադադարի հասնելու, գերիներին վերադարձնելու, տարածաշրջան մարդասիրական աջակցության ավելացման ջանքերը և Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու ուղիները: