Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը դեպի ԵԱՏՄ շուկաներ. Միշուստին

Երևանը 14 անգամ ավելացրել է առևտուրը Եվրասիական տնտեսական միությունում․ ԵԱՏՄ տասնամյակի կապակցությամբ հարցազրույցում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից օգուտ են ստանում բացարձակապես «հնգյակի»  բոլոր պետությունները․ առաջին հերթին՝ ներքին սահմաններին մաքսային հսկողության բացակայության պատճառով ու արտոնյալ հասանելիության շնորհիվ։ Ընդհանուր առմամբ, բազմապատկվել են փոխադարձ առևտրի ծավալները։ Օրինակ, Հայաստանը միության շուկա արտահանումը ավելացրել է 14 անգամ, Բելառուսը և Ղազախստանը՝ ավելի քան կրկնակի, Ղրղզստանը՝ եռակի», – նշել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print