ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 79,596.4 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է շուրջ 55.2%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 9.7%-ով և կազմել 2,399.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն աճել է 2.4%-ով՝ կազմելով 4,343.5 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 44.1%-ով և կազմել 1,221.1տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 44.5%-ով և կազմել 4,854.3 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 35.3%-ով՝ կազմելով 4,946.5 տոննա։