Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 197.5 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 12.1%-ով։

Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 48.4%-ով և կազմել 30,357.4 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն աճել է 1.2%-ով։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 30.1%-ով՝ կազմելով 4,037.5 տոննա։

Կրի արտադրությունը նվազել է 24.8%-ով և կազմել 5,771.0 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 39.2%-ով՝ կազմելով 1,220.5 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 2.8 անգամ և կազմել 9,856.5 տոննա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print