Կապանի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների տոնի կապակցությամբ․
Հունիսի 1-ի կապակցությամբ շնորհավորում եմ մեր կյանքը լուսավորող, մեր կյանքին իմաստ հաղորդող ու ամենաջերմ զգացմունքներ արթնացնող էակների՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային տոնը։
Ամեն տարի այս օրը մեզ հիշեցնում է մեր մեծագույն պատասխանատվության և կարևոր առաքելության մասին, որ ունենք երեխաների հանդեպ։ Մեր ազգային գիտակցության մեջ երեխան մշտապես եղել է ընտանիքի անմնացորդ սերը, ուշադրությունն ու հոգատարությունը վայելողը և մեր՝ ծնողներիս առաջնահերթ խնդիրն է անել առավելագույնը՝ ստեղծելու լիարժեք պայմաններ մեր երեխաների անվտանգության, առողջության, բազմակողմանի զարգացման, որակյալ կրթության համար, որպեսզի հասուն տարիքում մանկության տարիները նրանց մոտ արթնացնեն միայն ջերմ և դրական հիշողություններ։
Սիրելի՛ երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում, որ անկախ տոնից, ձեր բոլոր օրերն անցնեն ուրախ և անհոգ, լինե՛ք առողջ և ապրեք ապահով պայմաններում, միշտ լինեք սիրով, քնքշությամբ շրջապատված և վայելեք ընտանեկան ջերմության ողջ բերկրանքը, ձեր մանկությունն անցնի խաղաղ պայմաններում և լեցուն լինի վառ ու հիշարժան իրադարձություններով: