Վիրավորվել է ռազմական թղթակից Պեգովը

Դոնեցկի մատույցներում վիրավորվել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը, հայտնում է նրա WarGonzo Telegram ալիքը։

Ականի պայթյունի հետևանքով ոտքից վիրավորված լրագրողը վիրահատությունից հետո հայտնել է, որ իր հետ ամեն ինչ լավ է, շնորհակալություն է հայտնել Դոնեցկի բժիշկներին ցուցաբերած օգնության համար:

«Ամեն ինչ լավ է։ Աշխատել ենք առաջնագծում, արդեն հետ ենք վերադարձել, հրետակոծություն է եղել… օպերատիվ են շարժվել։ Կոնկրետ՝ ինչի վրա եմ ոտքս դրել, դժվար է ասել։ Բայց գլխավորն այն է, որ ամեն ինչ կարգին է»,- ասել է Պեգովը լրագրողներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print