Ուսումնասիրություն համար Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը եղել է Ալավերդիում

Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարումից վնասված շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով աշխատանքային առաջին խումբը եղել է Ալավերդու Սանահին Սարահարթ թաղամասում։ Այդ մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Ուսումնասիրվել է բազմաբնակարան 6 շենք, բնակելի անհատական 1 տուն, 1 հյուրատուն, կատարվել են չափագրումներ։ Դիտարկումների ժամանակ իրականացվում էին տիղմի մաքրման աշխատանքներ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերում կոմիտեի ներկայացուցիչներից բացի ընդգրկված են նաև հանրապետության ոլորտային ինժեներներ և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print