Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունիսի 2-ին, 4-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ը կբարձրանա 2-4 աստիճանով։  

Երևանում հունիսի 2-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-6-ի երեկոյան ժամերին հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print