Միրզոյանը կմեկնի Վատիկան

Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում:

Արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print