Ազգային վերածննդի շարժում (Morena) կուսակցությունը հայտարարել Է Մեքսիկայի նախագահական ընտրություններում Կլաուդիա Շեյնբաումի հաղթանակի մասին։ Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Մարիո Դելգադոն, հայտնում են մեքսիկական լրատվամիջոցները։
«Մեզ բախտ է վիճակվել աստղային պահ ապրել մեր երկրի, ինչպես նաև մեր Լատինական Ամերիկայի և աշխարհի պատմության մեջ: Կլաուդիա Շեյնբաումը կդառնա մեր պատմության առաջին կին նախագահը»,- գրել է քաղաքական գործիչը X-ում:
Հունիսի 2-ին Մեքսիկայում տեղի են ունեցել համընդհանուր ընտրություններ։ Նշենք, որ երկրի ներկայիս նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը չի մասնակցել ընտրություններին։