Հայաստանի փոխվարչապետը կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջ հետ

Հանդիպումը նախատեսված է պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստի շրջանակներում։

Բրյուսելում նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։ Տեղեկությունը փոխանցում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստի շրջանակներում

Հիշեցնենք, որ Բրյուսելում հանձնաժողովների նիստ անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ: Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստ անցկացնել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print