Երեխաների պաշտպանության օրը Կապանի Հալիձոր թաղամասում բացվեցին խաղհրապարակ, մարզադաշտ և հանգստի գոտի։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում են իրականացվել աշխատանքները, որոնց համար հատկացվել է շուրջ 63 մլն դրամ։ Նախկին անխնամ տարածքների փոխարեն հալիձորցիները այսուհետ կունենան միջազգային չափանիշներին համապատասխան խաղահրապարակներ։
