Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները կարող են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հարթակում համաձայնեցնել տարբեր ոլորտներում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ավելացման պլանները՝ հաշվի առնելով համաձայնեցված հաշվեկշիռները․ նման առաջարկով հանդես է եկել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Մինսկում ընթացող «Եվրասիական տնտեսական միության պարենային անվտանգությունը» լիագումար նստաշրջանում։
«Ռուսաստանն ու Ղազախստանն ամբողջությամբ փակում են հացահատիկի և բուսական յուղերի միութենական շուկայի պահանջները։ Բելառուսը մսամթերքի և կաթնամթերքի հուսալի մատակարար է, Հայաստանը և Ղրղզստանը՝ բանջարեղենի և մրգերի, որոնց մեծ պահանջարկ կա միության այլ պետություններում»,-ասել է ՌԴ վարչապետը։