Անցած շաբաթ ԶՊՄԿ-ում կայացել է ՀՀ-ում պղնձի արդյունահանման արդի վիճակի և մաքուր պղնձի ստացման հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա աշխատաժողովը, որի արդյունքներով ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ: Այս մասին տեղեկանում ենք Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Մասնակիցների թվում էին ԵՊՀ-ի, Հայաստանի Պոլիտեխնիկական ինստիտուտի և Գիտությունների ակադեմիայի մասնագիտական ինստիտուտների պրոֆեսորներ և ոլորտի գիտնականներ։
Մասնագիտական քննարկումների հետ մեկտեղ ոլորտի գիտնականներն իրենց հարցազրույցներում խոսել են Հայաստանում հանքարդյունաբերության մասին տասնամյակներ շարունակ տարածվող թյուր տեղեկատվության վնասների, ինչպես նաև անդրադարձել տարիներ շարունակ իրենց որպես «բնապահպան» դիրքավորող անձանց, ովքեր ոլորտի մասին մասնագիտական պատկերացում չունեն»,-ասվում է հաղորդագրությունում։