Սլովենիայի հետ վաղը կայանալիք ընկերական խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։
«Դիտել եմ Սլովենիայի վերջին խաղը, հավանում եմ թիմը, մարզիչը վաղուց է աշխատում այս թիմի հետ։ Արժանի էին Եվրոպայի առաջնությունում խաղալուն։
Մեր թիմը լավ հավաք է անցկացրել։ Որևէ դժգոհություն չունեմ տղաներից։ Ակնկալում եմ, որ լավ ստուգողական խաղ ցույց կտանք, որը մեզ հնարավորություն կտա տեսնել ֆուտբոլիստներին, նրանց պատրաստվածությունը և շարունակել նախապատրաստությունը Ազգերի լիգային»,- ասաց Պետրակովը։