Վրաստանի հյուսիսում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Իրի գյուղում (Ռաչա Լեչխումի – Քվեմո Սվանեթի տարածաշրջան)։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Ըստ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 02:03-ին տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Վրաստանը չափավոր սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7,0 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) տարածաշրջաններում։ Ինտենսիվությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ։ Այս երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, ավերվել գրեթե 46 000 տուն և 1000 արդյունաբերական օբյեկտ: