ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: