Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ստացել է Իրանի նոտան՝ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ցանկության մասին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն ասել է.
«Համապատասխան գրությունը ստացել ենք մայիսի 27-ին եւ կքննարկենք այն սահմանված կարգով»:
Ս.թ. ապրիլին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել էր, որ Թեհրանը մտադիր է դիտորդ պետության կարգավիճակ ստանալ Եվրասիական տնտեսական միությունում։
«Առաջին փուլում մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ, որին կհաջորդեն հետագա փուլերը Ռուսաստանի եւ մյուս մասնակից երկրների աջակցությամբ»,- ասել էր դիվանագետը։