Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում կունենանք դրական նորություն այդ առումով»,- ասաց Հովհաննիսյանը։