Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանի կարգադրիչների բաժնի պետից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ դատարանում մոտ 30 րոպե առաջ կալանավորի կողմից տեղի է ունեցել ինքնավնասման դեպք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 20։00-ի սահմաններում դատարանի 3-րդ հարկի թիվ 5 դահլիճում կալանավոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Վ․ Մ․-ն իր մոտ գտնվող կրակայրիչի երկաթե դետալով վնասել է ձեռքերի դաստակները և պարանոցը:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։