Հնդկաստանի վարչապետը հաղթել է ընտրություններում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի երեկոյան հայտարարել Հնդկաստանի համապետական ընտրություններում հաղթանակի մասին, սակայն նրա նպատակը՝ ստանալ ձայների մեծամասնությունը, տապալվել է։ 

Մոդին պատրաստվում է կառավարություն կազմել Ազգային ժողովրդական միության (National Democratic Alliance) NDA-ի իր դաշնակիցների օգնությամբ։ Սա Մոդիի երրորդ անընդմեջ ժամկետն է և նշանակալից իրադարձություն, որը նրան դարձնում է Հնդկաստանի ամենահաջողակ քաղաքական գործիչներից մեկը անկախությունից հետո: Բայց Մոդիի իշխող «Bharatia Janata parti» կուսակցությունը չկարողացավ ստանալ խորհրդարանում բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ 272 տեղը, ինչը նրանց ստիպում է կախված լինել կոալիցիոն գործընկերներից՝ կառավարություն ձևավորելու համար: Մոդիի դաշինքը հավաքականորեն ստացել է 292 տեղ, որոնցից միայն նրա BJP-ն է ստացել 240-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print