Հայաստանի և Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029թ. անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Ըստ ՀՖՖ նախագահի՝ համատեղ հայտի շուրջ կողմերը կսկսեն աշխատել արդեն այսօրվանից․
«Մենք նախնական քննարկումներ ենք ունեցել եվրոպական և համաշխարհային ֆուտբոլը կառավարող մարմինների հետ։ Պետք է ասեմ, որ ՈւԵՖԱ-ն արդեն իսկ հաստատել է, որ Եվրոպայից աջակցելու է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտին»,- հայտարարել է Արմեն Մելիքբեկյանը։