«Բոլորս էլ գիտենք, որ այնտեղ կա սուվերեն տարածք ներխուժում, և, բնականաբար, պետք է ետ գնան»։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անդրադարձել է Սյունիքում սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին՝ նշելով, որ դա կարվի այն քարտեզով, որ ներկայացրել է վարչապետ Փաշինյանը։
«Բոլորս էլ գիտենք, որ այնտեղ կա սուվերեն տարածք ներխուժում, և, բնականաբար, պետք է ետ գնան»,- ասել է նա։ Հարցին՝ այս պահին Սյունիքից որքան տարածք է օկուպացված, մարզպետը դժվարացել է նշել. «Չեմ կարող հստակ ասել։ Ես հանձնաժողովի մեջ չեմ և չեմ կարող ասել՝ ինչ են այնտեղ բանակցում»։ Ըստ նրա՝ երբ հերթը հասնի Սյունիքում սահմանազատմանը, բնականաբար, ադրբեջանական զորքը ետ պետք է գնա։