Բեյրութի ԱՄՆ դեսպանատան վրա 4 ահաբեկիչ է հարձակվել

Լիբանանի անվտանգության ուժերը պարզել են, որ Բեյրութում ամերիկյան դեսպանատան վրա հարձակմանը մասնակցել է չորս ահաբեկիչ, որոնք կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Այդ մասին հայտնել է «Sky news Arabia» հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբանանի հատուկ ծառայության աղբյուրին։ 

Ահաբեկիչներից մեկը եղել է «պիկապ»–ի ղեկին, որը ահաբեկիչներին հասցրել է Բեյրութի Ավքար արվարձան: Մյուսը գնդակահարվել է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում կրակելիս, ևս մեկին հաջողվել է վիրավորել և ձերբակալել, նա գտնվում է հոսպիտալում։  Ենթադրվում է, որ մեկ ահաբեկիչ փախուստի է դիմել հանցագործության վայրից: Բանակային պարեկները շրջափակել են դեսպանատան տարածքը և գրոհայինի որոնումներ են իրականացնում Ավքարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print