Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սպառողական գների ինդեքսը։ Այսխիսով, 2024թ.-ի մայիսին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.8% գնանկում:
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2024թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 2%-ով, իսկ 2024թ.-ի ապրիլի համեմատ՝ 1.5%-ով:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2024թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2024թ.-ի ապրիլի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 2.3%-ով, իսկ 2024թ.-ի ապրիլի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:
2024թ.-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.8%-ով: