Լիտվան օգնության ձեռք է մեկնում ջրհեղեղից տուժած Հայաստանին: Հանրապետության Կառավարությունը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է.
«Լիտվա-Հայաստան համերաշխության շրջանակում Լիտվայի կառավարությունը հաստատել է 100000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ հեղեղումներից»։