Հանրապետության տարածքում հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-10-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում ինտենսիվ՝ հնարավոր է կարկուտ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին և 9-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Երևանում հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։