🎦Տրամվայներ են բախվել․ կան վիրավորներ եւ զոհ

ՌԴ Կեմերովո քաղաքում այսօր վաղ առավոտյան բախվել են երկու տրամվայ։ Կուզբասի Աղետների կենտրոնի տվյալներով՝ ժամը 10:40-ի դրությամբ տուժել է ավելի քան 60 մարդ: Նրանցից 40-ը հիվանդանոցում են (երեքը գտնվում են ծանր վիճակում), 10-ը ինքնուրույն դիմել են բուժկետեր։ Մեկ մարդ զոհվել է։

«Նրանցից 3 – ը ծանր վիճակում են, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ վիրահատարանում։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ 10 մարդ ուղարկվել է ամբուլատոր բուժման»,-հայտնել է Կուզբասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Իլյա Սերեդյուկը Telegramալիքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print