Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվում է UWW միջազգային վարկանիշային մրցաշարը, որին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում են օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակած ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ինչպես նաև Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը։
Արսեն Հարությունյանը երկու հաղթանակ է տոնել։ Եզրափակիչում նրա մրցակիցն է լինելու ղըրղըզ Թաիրբեկ Ժումաշբեկը։
Իսկ 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թևանյանը 2։1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Էդեմի Բալկվաձեին, Արման Անդրեասյանը՝ Ակակի Կեմերտելիձեին։
Եզրափակիչում Հայաստանի երկու ըմբիշները մրցելու են միմյանց դեմ։