Ժամը 08։20-ի դրությամբ պայթյունի վայրում բաց կրակ չկա

Երևան-Սևան ճանապարհին՝ պայթյունի հատվածում, ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ: Այս մասին հայտնում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է:

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Կ․Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print