Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 23-ը, ժամը 16։00-ն է։
Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային Տրանշ-4 ծրագրի շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայության փոխանցմամբ աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք Պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթի անբաժան մասն են:
«Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված մեկ փուլ` երկու ծրար ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի և, բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 23-ը, ժամը 16։00-ն է։