Մարմնի մակերեսի 60-65%-ի ու թոքերի այրվածք․ ինչ վիճակում են պայթյունից տուժած 2 քաղաքացիները

Երեկ գազալցակայի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60-65 տոկոսի ու թոքերի այրվածք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։

«Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այրվածքների խորության աստիճանը դեռ որոշված չէ, բայց կանխատեսում ենք, որ 3-րդ 4-րդ աստիճանի է լինելու։ Ամենաբարդ ու ամենախորը այրվածքներն են առաջացել նրանց մոտ։ Հիմնականում մեջքի շրջանի այրվածքներ են»,– նշել է Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրել է, որ երեկ գիշերը ընդունել են 7 բուժառու , նրանցից 6–ը շարունակում են բուժումը հիվանդանոցում, իսկ մեկ կին ունեցել է թեթև այրվածքներ ու դուրս է գրվել երեկ երեկոյան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print