Հրվ. Կորեայից դեպի Հս. Կորեա են արձակվել օդապարիկներ՝ լցված դոլարներով, թռուցիկներով և K-pop երաժշտությամբ կրիչներով

Ակտիվիստները Հարավային Կորեայից Հյուսիսային Կորեա են ուղարկել օդապարիկներ՝ լցված 2,000 մեկ դոլարանոց թղթադրամով, 5,000 ֆլեշ կրիչով՝ K-pop երաժշտությամբ և ֆիլմերով, ինչպես նաև 200,000 թռուցիկ՝ ընդդեմ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի:

Այսպես են արձագանքել տեղի ակտիվիստները նրան, որ վերջերս Հյուսիսային Կորեան գոմաղբով և աղբով լի օդապարիկներ էր ուղարկել հարևան երկիր: Այս մասին հայտնում է North Korea News-ը՝ հղում կատարելով հենց ակտիվիստներին։

Ակցիան իրականացրել է «Ազատ Կորեայի համար մարտիկներ» կազմակերպությունը։ Այն գլխավորում է Պակ Սան Հակը, որը ժամանակին փախել է ԿԺԴՀ-ից.  նրան օգնում են այլ էմիգրանտներ: Ընդհանուր առմամբ, ասոցիացիան արձակել է տասը մեծ փուչիկ, դրանք ուղարկվել են սահմանամերձ գոտուց։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print