Հունիսի 6-ի երեկոյան Երևան-Սևան ճանապարհին՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո քննչական գործողություններ են մեկնարկել։ Պայթյունի հետևանքով տուժել է յոթ անձ, զոհեր այս պահի դրությամբ չկան, վնասվել է գազալցակայանի տարածքն ու հարակից բեռանատարները, այրվել են մարդատար մեքենաներ։ Ընկերության տնօրենը ՍիվիլՆեթի հարցերին պատասխանեց չտեսագրվելու պայմանով։ Նա ասաց, որ մի քանի ամիս առաջ փորձաքննություն է իրականացվել գազալցակայանում և խախտումներ են հայտնաբերվել, ինչի հետ իրենք համաձայն չեն եղել՝ վիճարկել են։
Խախտում արձանագրվել էր, բայց տեսչության սարքը հիմք չեմ ընդունել. գազալցակայանի տնօրեն
Home - ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ - Խախտում արձանագրվել էր, բայց տեսչության սարքը հիմք չեմ ընդունել. գազալցակայանի տնօրեն