Ապագայում Իրանը դիտարկում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ավելի սերտ տարբերակը, քան դիտորդ երկրի կարգավիճակը։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նրա խոսքով՝ Թեհրանն ինքն իրեն տեսնում է միության մեջ, և «այս անդամակցությունը որպես դիտորդ առաջին քայլն է»։
«Ուստի մենք մեծ հետաքրքրությամբ և մեծ ակտիվությամբ կաշխատենք, որպեսզի սպասելիքները արդարանան»,- ընդգծել է Անդրեյ Սլեպնևը