ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը

ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին։ Հայտարարությունը զետեղված է Սպիտակ տան պաշտոնական կայքում․

«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հաստատում են իրենց հավատարմությունը՝ կանգնելու վրացի ժողովրդի կողքին՝ իրենց եվրատլանտյան ձգտումներում։ Նախագահները կոչ են անում «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները՝ վերադառնալով եվրատլանտյան ուղի։

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի ողջ ժողովրդի»,- ասված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print