Կապանի ԲԿ-ի վիրաբույժը կալանավորվեց սեռական ոտնձգություն կատարելու համար։
Օրեր առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Hraparak․am-ի փոխանցմամբ՝ ըստ Կապանի ուսումնական հաստատություններից մեկի 24-ամյա ուսանողուհու` Կապանում գործող «Արարատ» ռեստորանային համալիրի բացօթյա զրուցարանում Կապանի բժշկական կենտրոնի վիրաբույժ Նարեկ Աղալարյանը իր կամքին հակառակ իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ քաշքշել է իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ։
«Մարզկենտրոն Կապան» ֆեյսբուքյան խմբում Մարետա Մարտիրոսյան անունով անձը գրել է.
«Կապանի Բժշկական կենտրոնի վիրաբույժ Նարեկ Աղալարյանը կալանավորվեց։ Հիշեցում, որ նա մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու համար։ Եթե չեմ սխալվում Կապանի բժշկական կենտրոնում աշխատող արդեն երկրորդ բժիշկն է, որ մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու համար»։