Ավստրիական ավիաուղիների ինքնաթիռը Վիեննայում վայրէջք կատարելիս ուժեղ կարկուտի է ենթարկվել, սակայն, չնայած վնասին, բարեհաջող վայրէջք է կատարել։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung թերթի կայքը։

Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում կարկուտի հետևանքով վնասվել են օդաչուների խցիկի ապակիները և օդանավի դիմացի հատվածը: Օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել, վնասվածքներ չկան, նշում է պորտալը։

Ավստրիական ավիաուղիների Airbus A320 ինքնաթիռը Մայորկա կղզուց թռչում էր Վիեննա։ Վայրէջքից կես ժամ առաջ այն հանդիպել է տուրբուլյացիայի ու կարկուտի։