ԱԱԾ-ում ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանը հնարավոր հատելու վերաբերյալ փաստական տվյալներ չկան

Ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ, 1Lurer.am-ի հարցին ի պատասխան՝ նշել են կառույցից և հավելել, որ տեղեկություն լինելու դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացնեն։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է՝ դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական բանակի զինծառայողի անհետացման մասին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print