Ռուսաստանին ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել Հայաստանի համար. Գալուզին

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում կգերիշխի Ռուսաստանի եզակի, անվիճելի դերի ըմբռնումը։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ի պատասխան լրագրողի հարցին, թե Ռուսաստանը լրջորեն դիտարկո՞ւմ է Երևանի հայտարարությունները Եվրամիությանն անդամակցելու իր ցանկության մասին:

«Մենք ամեն ինչին լուրջ ենք վերաբերում, մենք լուրջ մարդիկ ենք, բայց ակնկալում ենք, որ Հայաստանում կգերիշխի Ռուսաստանի եզակի, անվիճելի դերի ըմբռնումը։ Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել, ոչ մի արևմտյան երկիր՝ առանձին-առանձին, ոչ էլ Արևմուտքն՝ ամբողջությամբ։ Նաև հուսով ենք, որ կհաղթանակի այն ըմբռնումը, որ Արևմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկու սարերի խոստումներ տալով հպատակեցնել նրան, հետո ոչինչ չանել և թողնել երկիրը և նրա ղեկավարությունը բախտի ողորմությանը», -ասել է Գալուզինը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print