Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել։ Այս մասին հայտնում է Լենտան-ն՝ հղում անելով Aviaincident տելեգրամ ալիքին:
Նշվում է, որ խոսքը Սամարա-Երևան չվերթն իրականացնող Airbus A319 օդանավի մասին է: Դեպքը տեղի է ունեցել կիրակի:
Նշվում է, որ վայրէջքն անցել է անվտանգ, ինքնաթիռում գտնվող ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։