Այսօր Արցախում ամեն տեղ անելիք կա՝ լոգիստիկայի, կրթության, առողջապահության, տնտեսության ոլորտներում, և բնականաբար որակյալ արհեստավորների կարիք ամեն տեղ կա և կլինի: Ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Ռուբեն Վարդանյանը, ով նոյեմբերին կստանձի Արցախի պետական նախարարի պաշտոնը։
«Մենք պետք է վերականգնենք արհեստների ու վարպետների հանդեպ հարգանքը: Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը պատերազմից հետո, Շուշիում թողնելով ամեն ինչ, աշխատանքները վերսկսել է Ստեփանակերտում ու շարունակում է կրթել կահույքագործների, շինարարների, զոդողների…: Եվ հենց ուսումնարանի տարածքում էլ տեսական գիտելիքը կիրառում են պրակտիկայում: Ինձ համար ուրախալի էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էին ուսումնարանի սաները՝ աշակերտները, տարված իրենց անելիքով»,-գրել է Վարդանյանը։
Հասարակական-քաղաքական գործիչն ընդգծել է, որ հասարակությունը պիտի խրախուսի երիտասարդներին կարևորելու միջին մասնագիտական կրթությունը:
«Խոսեցինք նաև մեր նախաձեռություններից մեկի՝ «Հայաստանի վարպետ» Հայաստանի վարպետ — Мастер Армении մրցույթի մասին, որն այդ նպատակին է ուղղված, և մասնակցում են նաև արցախցի վարպետները»,-նշել է Արցախի ապագա պետական նախարարը։
Վարդանյանի խոսքով նախագծի նպատակն է հանրայնացնել արհեստագործական մասնագիտություններն ու ընդգծել դրանց կարևոր դերը մեր կյանքում, և ցույց տալ երիտասարդներին, որ Վարպետ լինելը նույնպես հարգանքի ու պատվի է արժանի: