Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» օրակարգով: Այս մասին որոշում է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայնԱզգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 33 պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհուրդ, որը մերժվել էր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print