Ելիսեյան պալատը կտրականապես հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր հրաժարականի մասին հաղորդագրությունները:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Մակրոնն իր քաղաքական գործընկերների հետ քննարկում է խորհրդարանի առաջիկա արտահերթ ընտրությունում աջերի հաղթանակի դեպքում պետության ղեկավարի պաշտոնից հրաժարականի հավանականությունը: