Հունիսի 11-ին, ժամը 15։01-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհից դեպի Գնդեվանք տանող ճանապարհին տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։








Պարզվել է, որ Հ-43 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին (Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ՝ հին ավտոճանապարհ) հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել սելավային հոսք (հողային զանգվածը մոտ 20 խմ)․ ավտոճանապարհը դարձել է անանցանելի։
Տարածքի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է սելավային հոսքից մասամբ փակված ևս 2 հատված (համապատասխանաբար մոտ 5 և 7 խմ)։ Մաքրման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ինժեներական տեխնիկա։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։