Վարչապետը հեծանվով է գնացել աշխատանքի

«Այսօր էլ այսպես եկա աշխատանքի: Հեծանիվը խորհելու տեղ է, հեծանիվը աշխատելու ցանկություն է, հեծանիվը պատասխանատվություն է… Կեցցե՛ հեծանիվը»,- TikTok-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ ասի ամեն օր, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ամենաուշը ժամը 07:00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը. այսինքն՝ առավոտյան 06:00-ին պետք կլինի շարժվել պայմանավորված տեղից: Եթե ուզում եք միանալ, nikolpashinyan@gmail.com էլհասցեով ուղարկեք ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և ձեր լուսանկարը հեծանիվի հետ»,- գրել էր նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print