Պատվիրակները պետք է պահանջեն Ալիևից, մինչև COP29-ի համաժողովը, ազատ արձակել Արցախի ղեկավարությանը․ Ջոնաթան Շբանկենպերկ

Գերմանիայի Բոնն քաղաքում «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների պատվիրակների համաժողովին Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Շբանկենպերկի նախաձեռնությամբ տեղի են ունեցել իրազեկման ակցիաներ՝ Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու բոլոր հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։

NEWS.am-ը զրուցել է Ջոնաթան Շբանկենպերկի հետ կազմակերպված ակցիաների և առաջիկա անելիքների վերաբերյալ։

Բոննում անցկացվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների պատվիրակների համաժողովը, որը ըստ էության նոյեմբերին Բաքվում անցկացվելիք COP29-ի օրակարգն է սահմանում: Դուք, ձեր կազմակերպությունն ու մի շարք այլ կազմակերպություններ անցած շաբաթ ակտիվ ակցիաներ էիք նախաձեռնել՝ իրավացիորեն ընդգծելով, որ  COP29-ը հյուրընկալելու միջոցով Ադրբեջանը փորձում է մաքրագործվել։ Ինչպե՞ս անցան ակցիաները , ի՞նչ արդյունքներ ունեք, որո՞նք են ձեր հետագա քայլերը լինելու:

«Մենք ակցիաները բավականին կարճ ժամանակում կազմակերպեցինք։ Կազմակերպել ենք երկու ակցիա․ առաջինը՝ երկուշաբթի էր, երբ ժողովը մեկնարկեց, ակցիային մասնակցում էր մոտ 20 մասնակից, երկրորդ ակցիան՝ ուրբաթ օրն էր՝ հունիսի 7-ին, որին մոտավորապես 30 հայ էր մասնակցում։ Մենք այնտեղ կարողացանք բավական մեծ թվով պատվիրակությունների հետ խոսել, տեղյակ պահել Ադրբեջանի գործողությունների մասին, բաժանեցինք մոտ 800 թռուցիկներ, հետաքրքրվեցինք նաև այդ պատվիրակությունների կողմից մեր պահանջն նույնպես բարձրաձայնելու հարցը։ Ակցիայի մի մասում էլ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ բանտարկյալների նկարներն էին։ Այժմ մեր նպատակն է՝ փորձել մասնակիցների միջոցով ամեն կերպ մեր խնդիրը բարձրացնել։ Դա ենթադրում է, որ պետք է ավելի շատ տեղեկություններ փոխանցենք պատվիրակությունների անդամներին։ Կա այս հարցով շատ հետաքրքրված մի հատված, որ ասում են՝ պետք է հետևողական լինենք։ Մենք պետք է քաջալերենք, որ պատվիրակներն այս խնդիրը բարձրացնեն։

Սա միայն հայկական հարց չէ, սա մարդու իրավունքների լուրջ խնդիր է։ Անընդունելի է, որ այնպիսի երկրում, որը խախտում է մարդու իրավունքները, տեղի ունենա

Մեր նպատակն էր, որ պատվիրակներն իրենց պետության մեջ կարողանան բարձրացնել այս հարցը՝ նախքան այդ երկրում տեղի կունենա COP29-ը։

Ես չգիտեմ, թե որքանով կհաջողենք, բայց եթե ոչինչ չանենք, ապա, իհարկե, ոչինչ էլ տեղի չի ունենա»։

Դուք նաև կոչ էիք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ բարերար Ռուբեն Վարդանյանին: Այս առումով ի՞նչ արձագանքներ ունեք:

«Ինչպես միշտ ադրբեջանական կողմը սոցհարթակներում հարձակում է կազմակերպում՝ իրենց կեղծ քարոզչությունը տանելով։ Ես դա բնական եմ համարում ու կարևորություն չեմ տալիս։ Կան նաև դրական արձագանքներ։

Մենք, մինչև ակցիան իրականացնելը, գերմանացի պատգամավորներին նամակ ուղարկեցինք այս հարցով, որ իրենք այս հարցով ավելի ակտիվ լինեն։ Ապրիլին մենք հանդիպումներ ունեցանք Բունդեսթագում, հանդիպեցինք մի շարք պաշտոնյաների հետ, որտեղ նույնպես քննարկվեց այդ հարցը։ Այնուամենայնիվ ունենք դրական արձագանք, չեմ ցանկանա մանրամասնել, թե առաջիկայում ինչ քայլեր են արվելու այդ առնչությամբ։ Մենք հույս ունենք, որ գերմանացի պատգամավորները որոշակի քայլեր կձեռնարկեն։ Կարևոր է, որ այլ երկրներում նույնպես այսպիսի ակցիաներ կազմակերպվեն»։

Կան տեսակետներ,  թե  COP29-ը Կլիմային նվիրված համաժողով է և պետք չէ այն զուգակցել քաղաքական թեմաներով և պահանջներով. Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

«Այսօր աշխարհում կա 2 խնդիր, որ պետք է համաշխարային լուծման արժանանա։ Մեկը դա կլիմայի հարցն է, մյուսն էլ՝ ցեղասպանության հարցը։ Արցախում կատարվածը հենց ցեղասպանական գործողություն էր, և այդ ցեղասպանությունը դեռ շարունակվում է։ Եղածը իրավաբանական տեսանկյունից հենց Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի մեջ է ներառվում։ Ցեղասպանական ակտը շարունակվում է, քանի դեռ Արցախի ղեկավարությունը Բաքվում է պահվում։ Այս երկուսն էլ պետք է արժանանա համաշխարհային արձագանքի։ Այսինքն՝ սա քաղաքական հարց չէ։ Մենք պետք է ցույց տանք, որ Ադրբեջանը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի նկատմամբ ունի ցեղասպանական ցանկություններ։ Մարդկությունն այս ամենը տեսնելով՝ չպետք է լուռ մնա։

Համաժողովը պետք է տեղի ունենա մի երկրում, երբ այդ երկրի ղեկավարությունը, փաստացի, վարում է ցեղասպանական գործողություններ։ Ողբերգական է, որ այդ երկրում տեղի ունենա նման համաժողով։ Պատվիրակների կողմից պետք է լինի պահանջ Ալիևին, որ մինչև համաժողով անցկացնելն ինքն ազատ արձակի Արցախի ղեկավարությանը։ Եթե միջազգային հանրությունը նախօրոք այս խնդիրը չբարձրացնի, ապա Բաքուն միանշանակ կհաջողի, ինչն անթույլատրելի է։ Այստեղ շատ կարևոր անելիք կա, ամեն հայի մասնակցությունը կարող է դրական տեղաշարժ ունենալ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print